Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի Մարտունու շրջանի Սարուշեն համայնքի՝ Ամարասի հովտում ադրբեջանցիների կրակահերթի պատճառով դաշտում մնացած տրակտորը վերադարձվել է գյուղացիներին։ Նրանք կարողացել են նաեւ շարունակել աշնանացանի աշխատանքները:
«Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը, ինչպես նաեւ շարունակվել են աշնանացանի աշխատանքները, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին»,- նշված է Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջում։