Ըստ թուրքական haberler.com կայքի՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խորհրդարանում հայտարարել է Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին։
Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը եւ այդ համատեքստում պատրաստ է կարգավորելու հարաբերությունները հարեւանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ:
«Ստամբուլից Երեւան միջազգային չարտերային թռիչքներ կգործարկվեն։ Մենք ամեն քայլափոխի Ադրբեջանի հետ միասին ենք գործելու»,– շեշտել է Չավուշօղլուն։