Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ադրբեջանում սկսվել է Հայաստանի երկու քաղաքացիների` Իշխան Աշոտի Սարգսյանի եւ Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դատավարությունը։
Նրանց դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է նոյեմբերի սկզբին:
Պաշտոնական Բաքուն Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանին եւ Վլադիմիր Ռաֆայելյանին մեղադրում է «հրազենի եւ որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ»։