Կիեւի մոտակայքում Ուկրաինան ու Թուրքիան համատեղ գործարան են կառուցում, որտեղ կարտադրվեն անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես թուրքական «ANKA» տեսակի ԱԹՍ:
Ըստ «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայության՝ Դոնբասի իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ խմբի խոսնակներից Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ ԱԹՍ-ների շարժիչները լինելու են ուկրաինական, իսկ թափքն ու մնացած մասերը՝ թուրքական։ ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը կարտադրվի 2022-ի վերջում:
Արեստովիչը նշել է, որ ապագայում այդ գործարանում կարտադրվեն նաեւ Ուկրաինայի մշակած անօդաչու թռչող սարքեր: