Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմյոնովան հայտնել է, որ նոյեմբերի վերջին, պատվաստանյութերից բացի, Ռուսաստանում ՔՈՎԻԴ-19-ի բուժման 14 դեղամիջոց է գրանցվել։
ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամների ընդհանուր ժողովում ելույթ ունենալիս Սեմյոնովան նաեւ նշել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի ախտորոշման 94 համակարգ է գրանցվել: Փոխնախարարը հավելել է, որ մշակվել ու գրանցվել է ռուսաստանյան յոթ պատվաստանյութ: