ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառմամբ հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին:
«Ողջունում եւ խորապես աջակցում ենք Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ Հայաստանի ԱԳՆ-ի` հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները»,- գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Թուրքիայի արտգործնախարարը դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երեւանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։