Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄԷ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կդառնա ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Չավուշօղլուն նշել է նաեւ, որ ծրագրում են Հայաստանում հատուկ ներկայացուցիչ նշանակել փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածում։
Քըլըչն ավարտել է Անկարայի TED քոլեջը, Անկարայի համալսարանում ստացել քաղաքագիտության բակալավրի աստիճան: 1984-ից սկսել է աշխատել Թուրքիայի ԱԳՆ-ում՝ տարբեր պաշտոններում։ 2006-2008 թվականներին ՆԱՏՕ-ի հետ կապերի բաժնի ղեկավարն էր։
2008-2010 թվականներին եղել է Լիբանանում Թուրքիայի դեսպանը: 2010-2012-ին դարձել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը: 2012-2014-ին եղել է Ճապոնիայում Թուրքիայի դեսպանը: Քըլըչը 2014-ի ապրիլից գլխավորել է ԱՄՆ-ում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունը: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչը, նախնական տվյալներով, կլինի ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: