2011-2012 թվականներին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներին:
ԱՄՆ դիվանագիտական կորպուսի նախկին կադրային դիվանագետը մասնավորապես նշել է, որ հաշտեցման քայլեր արվում են. ի տարբերություն 2009-ի` Ադրբեջանը դեմ չէ, եւ գործընթացն առաջնորդողը կողմերն են, ոչ թե ԱՄՆ-ը։
Բրայզան ընդգծել է, որ սա կարող է նպաստել տարածաշրջանային տնտեսության մեջ Հայաստանի վերաինտեգրմանը եւ խաղաղության ամրապնդմանը:
Մեթյու Բրայզան Էստոնիայի պաշտպանական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է: Ընտանիքի հետ ապրում է Թուրքիայում՝ Ստամբուլում: Թուրքական մի շարք մասնավոր ընկերությունների խորհրդի անդամ է: