ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Բրյուսելում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան գրառմամբ նշել է, որ Ֆրանսիան երբեք չի լքի հայերին։
«Մենք միշտ կփնտրենք լուծումներ տեւական խաղաղության հաստատման համար։ Հորդորում եմ, որ տոնական շրջանը միտված լինի մարդասիրական առաջընթացին եւ խաղաղությանը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։