ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարները Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը որակել են գլոբալ առումով չափազանց դրական քայլ 30 տարվա հակամարտությունից հետո։
Նրանք համարում են, որ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ցույց է տալիս այս տարածաշրջանի ամենաբարդ խնդիրները լուծելու Եվրամիության հանձնառությունը։
ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը դաշինքի բոլոր արեւելյան գործընկերների տարածքային ամբողջականությանը։
«ԵՄ-ն հավատարիմ է այն աջակցությանը, որ ցուցաբերվում է արեւելյան բոլոր գործընկեր պետությունների անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը դրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշված է «Արեւելյան գործընկերության» բրյուսելյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։