Վանո Սիրադեղյանի գրականությունը, որքան էլ գրված լինի իր ժողովրդի յուրաքանչյուր անհատի դեմքով, միեւնույն ժամանակ ներքին եւ անհատական բնույթ ունի: Իր հրապարակախոսության մեջ եւս կան հեղինակային խոսքեր, որտեղ նա առաջ է բերում գրողական մոտեցումը։ Մարդիկ սիրում են մարգարեական համարել Վանո Սիրադեղյանի հրապարակախոսությունը, նրա ստեղծագործությունն ունի այդ կանխատեսման բնույթը, եւ պատմվածքը, որն ընտրեցինք գրքի վերնագիր, ավարտվում էր հետեւյալ նախադասությամբ՝ «Եվ կտիրեր տիեզերական անտարբերությունը ինչ-որ մեկի լինել-չլինելու հանդեպ». սա հստակորեն մարգարեություն էր սեփական ճակատագրի նկատմամբ։