Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնել է, որ Ֆրանսիայի սենատում Արցախի վերաբերյալ իրազեկման միջազգային խումբ է ստեղծվել:
Խանումյանը նշել է, որ այդ գաղափարի շուրջ սենատի մեծամասնության ղեկավար Բրունո Ռըտայոյի հետ զրուցել է Ֆրանսիա կատարած այցի ժամանակ։
«Սենատորին շնորհակալություն էի հայտնել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ սենատի բանաձեւը նախաձեռնելու համար եւ առաջարկել սենատում Արցախի վերաբերյալ պաշտոնական խումբ ստեղծել։
Ժամեր առաջ Բ․ Ռըտայոն Թվիթերի գրառմամբ տեղեկացրեց, որ նման խումբ արդեն գոյություն ունի։ Այս կարեւոր իրադարձության առթիվ պետք է ընդգծենք Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատանքի արդյունավետությունը»,- ընդգծել է Հայկ Խանումյանը: