Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Ռուսաստանում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի դեսպանների հետ քննարկել է եվրոպական եւ Եվրասիական անվտանգությանն առնչվող խնդիրները։
Ռյաբկովը ԱՊՀ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին տեղեկացրել է անվտանգության միջազգային իրավական երաշխիքներ ապահովելու Ռուսաստանի առաջարկների մասին, հատկապես ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում եւ Եվրասիայում ռազմաքաղաքական իրավիճակը փոխելու շարունակական փորձերի ներքո։