Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հաստատել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Կողմ են քվեարկել միայն իշխանական պատգամավորները: 40-ամյա Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Քրիստինե Գրիգորյանը 2009-ից Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, ապա խորհրդարանի նախագահի իրավական հարցերով օգնականն է եղել։
2018-ին նա եղել է փոխվարչապետի խորհրդականը, ապա 2019-ի հունվարից-հուլիս՝ ԱԺ նախագահի խորհրդական:
2019-ին Գրիգորյանն արդարադատության փոխնախարար է նշանակվել, իսկ 2021-ի ապրիլին՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա փետրվարին։