Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտեւի շուրջ երեք տարի։
Ադրբեջանում Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրանոց երկաթգծի կառուցման աշխատանքները սկսվել են այս տարվա փետրվարին։ «Ադրբեջանական երկաթգիծ» ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովը օրերս հայտնել է, որ շինարարությունը կավարտվի 2023-ի առաջին եռամսյակում։
ՀՀ Կառավարությունն ընդգծել է, որ առաջիկայում վերագործարկվելիք Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին գործելու է սահմանային եւ մաքսային միջազգային կանոններով՝ փոխադարձության սկզբունքով եւ երկրների ինքնիշխանության ներքո: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի տարածքում այս հարցերը կարգավորվելու են Հայաստանի օրենսդրությամբ: