«TWINZ»-ը հայկական արտադրության ակնոցների բրենդ է, որի սկիզբը հարյուրամյա պատմություն ունեցող թթենին էր։
Թթենին կտրելը, ցավոք, անխուսափելի էր, եւ նրան երկրորդ կյանք տալու մեծ ցանկությունը ծնեց որեւէ բան ստեղծելու գաղափարը։ Եղբայրս՝ Դավիթը, որ «Թվինզ»-ի համահիմնադիրն է, պատրաստեց առաջին ակնոցի շրջանակը, որն, իհարկե, որակով շատ է զիջում այժմյան մեր մոդելներին, բայց թանկ է մեզ համար որպես նմուշ։
Գյումրու Ռուսթավելի փողոցում գտնվող արհեստանոց-խանութում են պատրաստվում «Թվինզ»-ի ակնոցները, որոնք ամբողջովին ձեռքի աշխատանք են, հիմնականում՝ փայտից։
Անկեղծ ասած՝ երբեք չենք մտածել։ Բայց լավ լուծում կարող էր լինել կահույքի որեւէ տեսակ պատրաստելը, որը կփոխանցվեր սերնդեսերունդ, կամ մեկ այլ մնայուն բան։
Սկզբում, երբ միայն դիզայնով էի զբաղվում, իմ նախագծած ամեն մի առարկայի ծնունդն ինձ նոր գիտելիք ու փորձ էր տալիս, ինչն իր հերթին ոգեշնչում էր ավելի մտածված դիզայն ստեղծելու։
Հետագայում ինձ ոգեշնչում էր ոչ միայն արդյունքը, այլեւ ընթացքը։ Բրենդի ձեւավորման ընթացքը կարող է անվերջ լինել եւ անվերջ հետաքրքիր։
Բաբկենին ոգեշնչում են նաեւ Գյումրին եւ Գյումրիին հատուկ մշակույթը։
Գյումրիում պահպանվում է այն յուրահատուկ մշակույթը, որ մարդիկ պատրաստ են իրենց ժամանակը չխնայելով աջակցելու միմյանց, եւ կապ չունի՝ մտերիմ է, թե անծանոթ, ով ուղղակի օգնության կարիք ունի։ Ինձ համար չափազանց կարեւոր է այդ մշակույթի պահպանումը։
Ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում նման բան, ու հուսանք՝ երբեք չի լինի։
Չշտապելը։ Հաճախ է պատահել, որ ուղղակի շտապել եմ, իսկ դա մեծացնում է սխալվելու հավանականությունը։
Հետադարձ հայացքը եւ անցածն ամփոփելը օգնում են գնահատելու այս կամ այն քայլի արդարացված լինելը։
Պատասխանատվությունը թիմի առաջ միշտ օգնել է ելք գտնելու նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներից։ Նույն պատճառով էլ կարեւորում եմ թիմի յուրաքանչյուր անդամի անհատական պատասխանատվությունը գործի եւ բրենդի հանդեպ։
Կարծում եմ՝ ճանապարհը մեզ չի փոխում, այլ դարձնում է այն, ինչ պետք է լինեինք։
Կուլմինացիան ինձ մոտ ասոցացվում է ավարտի հետ, իսկ ես երբեւէ չեմ ուզում պատկերացնել մեր ստեղծածի ավարտը։ Շատ կարեւոր է ընթացքը, եւ ապագա պլանները պատմելու փոխարեն կցանկանայի, որ մարդիկ տեսնեն ու գնահատեն այն, ինչն արդեն ստեղծել ու ստեղծում ենք։
Ամեն վաճառված ակնոցի դիմաց «Թվինզ»-ի թիմը տնկում է մեկ ծառ։ Նրանք վերադարձնում են բնությանը այն, ինչ վերցնում են։
Ես շատ կցանկանայի, որ մեր թթենին բնությունից վերցրածը վերադարձնելու խորհրդանիշը դառնար, քանի որ մեր ընկերության կարեւոր առաքելություններից մեկն է ամեն վաճառված ակնոցի դիմաց մեկ ծառ տնկելը։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի