Ըստ Anadolu գործակալության՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այլեւ ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության օգտին։
Օքթայը նշել է նաեւ, թե Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է։
Թուրքիայի փոխնախագահն ընդգծել է, որ Անկարան Երեւանի հետ երկխոսությունն առաջ է մղելու շատ ուշադիր եւ Բաքվի հետ սերտ համակարգելով։ Օքթայնն ասել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն օգնել է Ադրբեջանին։
Նա ընդգծել է, թե պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրավիճակ է, եւ նոր իրողությունները պարարտ հող են ստեղծել երկարաժամկետ խաղաղության եւ կայունության համար։
Թուրքիայի փոխնախագահը նշել է նաեւ «3 + 3» տարածաշրջանային հարթակ ստեղծելու Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնության մասին։