ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լաչինի դիտորդական անցակետերով մեկ օրում ապահովել են ավելի քան 400 ավտոմեքենայի անվտանգ երթեւեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղություններով:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Պադալկան նշել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի դիտակետերում հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:
«Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մեքենայի սրահը ստուգելու համար վարորդին խնդրում ենք դուրս գալ մեքենայից»,- շեշտել խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում ունեն 27 դիտակետ: