Ըստ «Russia Today»-ի՝ Փարիզի իշխանությունը որոշել է չեղարկել Ելիսեյան դաշտերում դեկտեմբերի 31-ին նախատեսված հանրային միջոցառումները։ Ֆրանսիայի մայրաքաղաքում տոնական համերգ չի անցկացվի, չի լինի ավանդական հրավառությունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները «Օմիկրոն» մանրէահիմքի տարածման պատճառով խստացրել էին երկրի տարածք մուտք գործելու կանոնները։
Կորոնավիրուսի նոր մանրէահիմքն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում եւ Հարավային Աֆրիկայում: Մասնագետները կարծում են, որ նույնիսկ նրանք, ովքեր հիվանդացել ու պատվաստվել են, կարող են վարակվել դրանով։