Ղրղզստանի սահմանապահ ծառայության զինանոցը համալրվել է թուրքական արտադրության «Bayraktar» անօդաչուներով։
Ղրղզստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջին երկիրն է, որը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից «Bayraktar» է գնել։
«Սպուտնիկ Ղրղզստանը» նշել է, որ նախագահ Սադիր Ժապարովը դեկտեմբերի 18-ին ծանոթացել է թռչող սարքերի հնարավորություններին:
ԱԹՍ-ները ձեռք են բերվել պետբյուջեի միջոցներով, օգտագործվելու են երկրի անվտանգության ապահովման, մասնավորապես պետական սահմանների պաշտպանության նպատակով: