Ըստ Sputnik Ադրբեջանի՝ Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովը հայտնել է, որ Եվրամիության միջնորդությամբ Բաքուն Հայաստանին է հանձնել 10 հայ զինծառայողների, որոնք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հրապարակել է Բաքվից Երեւան վերադարձած հայ ռազմագերիների անունները: Նրանք են՝ Հրաչիկ Արամի Գալստյանը (ծնված՝ 1990թ.), Մկրտիչ Վալիկոյի Դիլանյանը (ծնված՝ 1982թ.), Գագիկ Վալերիի Հարությունյանը (ծնված՝ 1982թ.), Ռադիկ Ռազմիկի Պողոսյանը (ծնված՝ 1990թ.), Անդրանիկ Գարեգինի Ղեւոնդյանը (ծնված՝ 1973թ.), Արթուր Սիրվենի Նազարյանը (ծնված՝ 1978թ.), Մարատ Ժորայի Շահինյանը (ծնված՝ 1977թ.), Սեւակ Աղվանի Պետրոսյանը (ծնված՝ 1984թ.), Կարլեն Ռուբիկի Ստեփանյանը (ծնված՝ 1974թ.), Հայկ Լեւոնի Վասիլյանը (ծնված՝ 1984թ.):
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում ներկայում պահվում են շուրջ վեց տասնյակ հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ Մինչեւ այսօր Հայաստան է վերադարձել 136 գերի։