Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Դրա մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներին։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։