Գերմանիայի տնտեսական հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը նախազգուշացրել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի ապագան Ռուսաստանից Գերմանիա կարող է «ծանր հետևանքների բախվել», եթե Ռուսաստանը ռազմական գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի հանդեպ: Նա ընդգծել է, որ խողովակաշարի շահագործման հանձնելու հարցը բաց է եւ պետք է որոշվի եվրոպական ու գերմանական օրենսդրությամբ:
Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի տեղակայումը նկատի ունենալով ՝ Հաբեկը շեշտել է, որ ոչինչ չի կարելի բացառել, եթե Ուկրաինայի «տարածքային ամբողջականության նոր խախտում» տեղի ունենա: Նա զգուշացրել է, որ ռուսական ներխուժումը կարող է Բեռլինին ստիպել վերանայել իր համագործակցությունը Ռուսաստանի հետ գազատարի հարցում: