ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը թվիթերյան գրառմամբ ողջունել է ԵՄ աջակցությամբ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան բանակցություններից հետո:
«Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին։ Մենք կարեւորում ենք ձերբակալվածների նկատմամբ միջազգային պարտավորություններին համապատասխան մարդասիրական վերաբերմունքը»,– հավելել է Նեդ Փրայսը։