Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան գրառմամբ ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների ազատ արձակումը եւ նրանց վերադարձը Հայաստան։
«Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Մենք առաջ ենք գնում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։