Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկությունը, եւս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա:
Սահակյանն ընդգծել է, որ հայ գերիների վերադարձի գործընթացը լինելու է շարունակական, քանի դեռ կան հաստատված գերիներ։
Գերությունից վերադարձածներին կալանավորելու վերաբերյալ Սահակյանը նշել է, որ իրավական ու բարոյական տեսանկյունից կարծես թե դրա համար որեւէ հիմք չկա։
«Նրանց վիճակը եւս չի արդարացնում կալանավորումը, մանավանդ որ քննության վրա ճնշումների կամ թաքնվելու փորձերի ռիսկեր չկան։ Եթե թաքնվելու լինեին, ուղղակի կդիմեին երրորդ երկրներ։ Նրանք շատ խոցելի են եւ, անկախ մեղադրանքից, պետք է մնան ազատության մեջ»,- ասել է իրավապաշտպանը։
Նա շեշտել է, որ դրա մասին հրապարակային խոսելն ուղղակի անթույլատրելի է։