ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուր, եւ երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով: