Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ Վրաստան–Ռուսաստան սահմանին` «Վերին Լարսի» անցակետում, ճանապարհը վրացական կողմից փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր ավտոմեքենաների համար երթեւեկությունն արգելափակվել է ձնահոսքի վտանգի պատճառով: Այս պահին նշված հատվածներում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը ցածր է։
«Վերին Լարսի» ռազմավարական ճանապարհը ներկայում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։