Հանրապետությունում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների ամենաբարձր ակտիվությունը նկատվում է Երեւանում: Այստեղ պատվաստումների ցուցանիշը կազմում է 43.9%: Երեւանին հաջորդում է Արարատը՝ 43.2%-ով, այնուհետեւ Վայոց ձորը՝ 42.9%-ով:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցուցանիշներով ամենապասիվը Լոռու (36.2 %), Սյունիքի (34 %) եւ Տավուշի (31.6 %) մարզերն են: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ չափաքանակների պարագայում ավելի շատ պատվաստվել են տղամարդիկ, քան կանայք:
Դեկտեմբերի 19-ի տվյալներով՝ Հայաստանում կատարվել է 1 միլիոն 546 հազար 632 պատվաստում: Առաջին չափաքանակը ստացել է 903 հազար 661, երկրորդ չափաքանակը՝ 642 հազար 971 մարդ:
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ չափաքանակ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ» եւ «Մոդեռնա» պատվաստանյութերը: