Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնել են, որ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն է առաջացել:
«2021 թվականի սեպտեմբերի 25-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական եւ բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք»,- ասված է ՀԾԿՀ-ի հայտարարությունում։
էլեկտրաէներգիայի սակագները ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում
Ըստ ռուսական «Միր 24»-ի՝ 2021-ի հոկտեմբերի տվյալներով՝ ԱՊՀ տարածքում ամենամատչելի էլեկտրաէներգիան Ղրղզստանում է՝ 1 կՎտ ժամը՝ 1 ցենտ, Տաջիկստանում փոքր-ինչ բարձր է՝ 2,5 ցենտ, Ղազախստանում եւ Ադրբեջանում գրեթե հավասար է՝ համապատասխանաբար 4, 2 եւ 41 ցենտ: Էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 40%-ով բարձր է Ռուսաստանում եւ Վրաստանում՝ 7-ական ցենտ, Բելառուսում՝ 7,1 ցենտ:
Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման արդյունքում եթե անգամ պահպանվի ներկայիս սակագինը, միեւնույնն է, ԱՊՀ տարածքում էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը դարձյալ կմնա էլեկտրաէներգիա արտադրող եւ արտահանող Հայաստանում՝ 9, 5 ցենտ 1 կՎտ ժամի համար:
Ռոբ Մանուկյան