ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի ընկած ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ վերադարձվել են ադրբեջանական կողմին։
«Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահները ձերբակալել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողների։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»,– նշված է հաղորդագրությունում։