Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարում են ԼՂ-ում հրադադարի պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները։
Ռուսական ինժեներասակրավորական ստորաբաժանումներն ականազերծել են մոտ 5 հա տարածք եւ օբյեկտներ, ոչնչացրել են մոտ 20 չպայթած զինամթերք:
Հրադադարի ռեժիմը վերահսկելու եւ սադրիչ գործողություններ թույլ չտալու նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի շարժական խմբերը 66 անգամ պարեկություն են արել սահմանազատման գծի երկայնքով: Խաղաղապահներն Ամարաս ու Գանձասար են ուղեկցել ավելի քան 400 ուխտավորի։
Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների մասնակցությամբ 11 ակցիա են անցկացրել տեղահանվածներին ու կարիքավոր ընտանիքներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Տրամադրվել է մոտ 3 տոննա մարդասիրական օգնություն։ Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրների կատարումը շարունակվում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: