Ըստ բրիտանական «Reuters » գործակալության՝ Եվրահանձնաժողովը կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածումը կանխելու նպատակով առաջարկել է Եվրոպական միության երկրներ ճանապարհորդությունների համար ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման վկայականը վավերական համարել պատվաստումների ավարտից հետո՝ մինչեւ 9 ամիս։
Եվրամիության մի քանի երկրներ իրենց հերթին ճանապարհորդների համար լրացուցիչ պահանջներ են առաջ քաշել։ ԵՄ արդարադատության հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Reuters-ի թղթակցին ասել է, որ ԵՄ հանձնաժողովը դեմ է լրացուցիչ պահանջներին եւ գնահատում է եղած միջոցները:
Փետրվարի 1-ից, ըստ առաջարկի, նոր կանոնները պարտադիր կլինեն ԵՄ 27 երկրների համար: Առաջարկը ԵՄ կառավարությունների մեծամասնությունը կամ Եվրախորհրդարանի անդամների պարզ մեծամասնությունը կարող է արգելափակել։