Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը մեկնել է Բաքու, որտեղ պաշտոնատար անձանց հետ մտադիր է քննարկել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիներն ու տարածաշրջանային գործընթացները:
Աբդոլահիանի՝ Բաքու մեկնելու մասին ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը Պակիստանում ԻՀԿ երկրների նիստի շրջանակում հանդիպել էր նաեւ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը գոհունակություն էին հայտնել երկու երկրների զարգացող հարաբերությունների կապակցությամբ: