ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Երեւան ժամանած ՌԴ փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ մտքեր են փոխանակել դեկտեմբերի 22-ին ՀՀ մայրաքաղաքում Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Շոշափվել են նաեւ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առնչվող հարցրե:
Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ կողմերիը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, տնտեսական կապերին վերաբերող հարցեր:
Նաեւ՝ Նախիջեւանի միջոցով դեպի Իրան երկաթգիծ բացելու տարբերակը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ Երեւանում մեկնարկած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտնել է՝ ինչ հարցեր են քննարկվում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմայով:
Մասնավորապես, ըստ Գրիգորյանի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը քննարկում է Երասխ-Հորադիզ երկաթուղու փուլային բացման տարբերակը:
Ըստ փոխվարչապետի՝ քննարկման դրված տարբերակներից մեկն այն է, որ չսպասելով Մեղրիի եւ Միջնավան-Հորադիզ հատվածներում նոր երկաթուղու կառուցմանը, Նախիջեւանով դեպի Իրան հաղորդակցություն բացվի. նախկինում հայտարարվել էր, որ շինարարությունը կարող է երեք տարի տեւել:
Քննարկվել են նաեւ մեկ այլ՝ Հայաստանի հյուսիս-արեւելքով անցող Իջեւան-Ղազախ երկաթուղու բացման հնարավորությունները։ ՀՀ փոխվարչապետը պարզաբանել է, որ այս փուլում քննարկվում են առավել իրատեսական նախագծեր, որոնք ծախսերի եւ արդյունքի առումով ողջամիտ հարաբերակցություն ունեն։
«Թեեւ օրակարգից ոչ մի տարբերակ չի հանվել, սակայն այժմ քննարկվում են բանակցությունների այս փուլի համար կիրառելի հարցեր»,-ընդգծել է Մհեր Գրիգորյանը:
Նա հավելել է, որ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցն առայժմ քննարկվել է միայն հայեցակարգային մակարդակով՝ առանց որեւէ մանրամասնության: