Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության ու Աֆղանստանի անկախ լրագրողների ասոցիացիայի համատեղ զեկույցի՝ նոյեմբերի վերջին Աֆղանստանում ամռան սկզբին գրանցված 543 լրատվամիջոցներից աշխատում էր միայն 312-ը: Այլ կերպ ասած՝ երեք ամսում աֆղանական լրատվամիջոցների 43 տոկոսն անհետացել է:
Զեկույցում նշվել է նաեւ, որ ավելի քան 6400 լրագրող կորցրել է աշխատանքը:
«Թալիբան» ծայրահեղական շարժման իշխանության հաստատումից հետո Աֆղանստանում զանգվածային լրատվամիջոցների կին աշխատակիցների առնվազն 84 տոկոսը երկրում գործազուրկ է դարձել: Աֆղանստանի 15 շրջանում ոչ մի կին լրագրող չկա:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում նախկինում գործող 148 լրատվամիջոցներից ներկա պահին գործում են միայն 72-ը: