Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ 2021-ին կորոնավիրուսն աշխարհում շուրջ 3.5 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել։ Դա ավելի շատ է, քան ՄԻԱՎ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից 2020-ի մահերը միասին վերցրած:
Գեբրեյեսուսը շեշտել է, որ ամեն շաբաթ կորոնավիրուսը շուրջ 50 հազար մարդու կյանք է խլում:
ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Novavax ընկերության Nuvaxovid հակակորոնավիրուսային պատվաստանյութն ավելացվել է արտակարգ իրավիճակների դեղերի ցանկում։
«Եվրոպական դեղամիջոցների գործակալության պատվաստանյութի գնահատումից եւ հաստատվելուց հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Nuvaxovid-ը ներառել է Արտակարգ իրավիճակների դեղերի գրանցամատյանում»,- ասված է ԱՀԿ հայտարարությունում: