ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 20-ի դրությամբ իրականացվել է 271 խթանիչ պատվաստում։
Պատվաստանյութի առաջին կամ երկրորդ դեղաչափը ստացածները կարող են մեկ այլ պատվաստանյութով պատվաստվել վերջին պատվաստումից 4 շաբաթ անց հարցում եւ գրավոր համաձայնություն ներկայացնելու դեպքում։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 16-ին հրապարակել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ խթանիչ պատվաստում ստանալու կարգը։