Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ գալիք` 2022 թվականը պետք է դառնա կորոնավիրուսի հաղթահարման տարի։
«Ըստ իս` այս երկու տարիների ընթացքում մենք ավելի լավ ճանաչեցինք վիրուսը, ունենք ավելի լավ միջոցներ»,–շեշտել է նա։
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ այժմ գլխավորը ձեռքի տակ եղած միջոցներն արդյունավետ օգտագործելն է, այդ թվում ՝ պատվաստանյութերը եւ առողջապահության պաշտպանության այլ միջոցները։ Գեբրեյեսուսն ընդգծել է նաեւ, որ պետք է վերջ դնել պատվաստանյութերի բաշխման անհավասարությանը: