Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման շուրջ 2021-ի հուլիսից մեկնարկած բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է: Մինչեւ 2021-ի ավարտը Pfizer ընկերության պատվաստանյութի 200 հազար չափաքանակ կհասնի Հայաստան։
Այդ նպատակով ՀՀ Կառավարությունը որոշել է պետական բյուջեից 1,2 միլիարդ դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը։
Նույն որոշմամբ բյուջեից եւս 2,5 միլիարդ դրամ է հատկացվել առողջապահության նախարարությանը` կորոնավիրուսային վարակի (ՔՈՎԻԴ-19) կանխարգելման աշխատանքներում ներգրավված բուժհիմնարկների ծախսերի ու բուժանձնակազմների աշխատավարձերի վճարման համար։
Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ առաջիկայում Պորտուգալիան եւս Հայաստանին Pfizer պատվաստանյութի 40 հազար չափաքանակ կտրամադրի, որի բոլոր ծախսերը հոգալու է ԵՄ-ն։