Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան հայտնել է, որ արտգործնախարարությունը պաշտոնական նամակով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումները հանել եւ օգտագործել միայն ադրբեջանական անվանումները։
Ներկայում Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից վերահսկվող արցախյան քաղաքների եւ շրջանների անունները նշված են ադրբեջաներեն եւ հայերեն։
Նամակին կից պաշտոնական Բաքուն Google ընկերության ղեկավարությանն է ներկայացրել Ադրբեջանի համապատասխան տարածքների աշխարհագրական անվանումների ցանկը: