Կառավարության որոշմամբ 2021-ի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2022-ի հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է հայտարարել ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչեւ 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։ Ծառայության ժամկետը կսահմանվի երկու տարի:
Նախատեսվում է նաեւ պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչեւ 2022-ի հունվարի 31-ը ներառյալ զորացրել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: