Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, թե «խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում ապրող հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց հետագա ճակատագիրը»։
Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին` Ասադովը հիշեցրել է, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ է առել ոչ միայն բուֆերային գոտու տարածքը՝ բաղկացած 7 շրջաններից, որոնցից երեքը վերադարձվել են առանց կրակոցի, այլեւ Հադրութն ու Շուշին՝ հարակից տարածքներով։