Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Հանրապետական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Ստեփանակերտ այցի կապակցությամբ։
Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի հավատարմատարին կանչել են ԱԳՆ եւ բողոքի նոտա հղել: Բաքուն պնդել է, որ Պեկրեսի այցն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքներ անօրինական կերպով այցելած» Ֆրանսիայի քաղաքացիների անունները ներառված են երկիր մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում: