Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում տեղի ունեցած ամենամյա մեծ ասուլիսը տեւել է 3 ժամ 56 րոպե: Պետության առաջնորդն այդ ընթացքում հասցրել է պատասխանել 55 հարցի:
Այս տարի ասուլիսին հավատարմագրվել է արտասահմանյան եւ տարածաշրջանային զանգվածային լրատվամիջոցների 507 ներկայացուցիչ:
Ռուսական դաշնային լրատվամիջոցներից Պուտինին հարց են ուղղել 17 լրագրող, 19 մարզային թղթակից, արտասահմանյան պարբերականների 4 թղթակից եւ 2 բլոգեր:
Նախորդ տարի Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսը, որը համավարակի պատճառով անցել էր հեռավար ձեւաչափով, տեւել է 4 ժամ 29 րոպե, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատասխանել էր 60 հարցի:
Նրանք աշխատում են, որ մյուսները հանգստանան
Լրագրողի՝ «Ինչու նախագահը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Սիբիրի տայգա հանգստանալու գնալիս երբեք իր հետ չի տանում վարչապետ Միշուստինին», Վլադիմիր Պուտինը հումորով է պատասխանել. «Դե, եթե Միշուստինին էլ հետներս տանեինք, ո՞վ էր մնալու, որ գործ աներ»: