«Փայտե ձի»-ն նախաձեռնություն է, որը հիպոթերապիայի միջոցով անվճար օգնում է մտավոր եւ ֆիզիկական խնդիրներով երեխաներին։ Հիպոթերապիան բուժական ձիավարությունն է, որն ունի վերականգնողական ազդեցություն, եւ որի մասին ավելի մանրամասն կխոսենք Նորիկ Բեգլարյանի հետ։
Ձիարշավարանը կառուցվել է դեռևս 2013 թվականին, կցված է Խարբերդի մասնագիտացված մանկատանը, որտեղ մինչեւ վերջին չորս տարին հաճախել են միայն մանկատան սաները։ Բայց 2018 թվականից «Փայտե ձի» նախաձեռնության շնորհիվ այն ընդունում է բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը։
Բազմաթիվ մարդկանց մաքուր սրտերից․․․ Այն սկիզբ է առել 2018 թվականի հունվարից եւ իր ծնունդը նշում է ամեն տարի ամանորյա արձակուրդից վերադառնալուց հետո առաջին կամավորական օրը։
Չորս տարի առաջ Խարբերդի մանկատան տնօրեն պարոն Բալասանյանի հետ քննարկեցինք այս նախաձեռնությունը։ Նախկինում իմ մտքով չէր էլ անցնում, որ կարելի էր մանկատնից բացի ձեռք մեկնել նաեւ նրանից դուրս գտնվող երեխաներին, ովքեր ունեն այս թերապիայի կարիքը, եւ սա առաջին կարծրատիպն էր, որ կոտրվեց: Կարծում եմ՝ մենք ամենաերկարակյաց նախաձեռնությունն ենք, որ առանց ֆինանսավորման այսքան երկար կյանք ունեցանք շնորհիվ մեր ընկերների, կամավորների եւ Խարբերդի մասնագիտացված մանկատան։
Ձիու ջերմաստիճանը 1,5-2 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, քայլքի ժամանակ կատարում է եռաչափ շարժումներ, որոնք հաղորդվում են հեծյալին՝ տալով ջերմային մերսման էֆեկտ, որը թուլացնում է նյարդերը, մկանները, նպաստում երեխայի խոսքի զարգացմանը։
Ի դեպ, այս անցնող տարի արդեն 17-րդ երեխան մեզ մոտ արտասանեց իր առաջին բառը՝ ձի։
Այս տեղեկությանը ավելացնեմ հոգեբանական կողմը․ երեխան սկսում է ընկալել, որ կարողանում է ձի նստել, սիրել այս հսկա կենդանուն, մի գազարով ուրախացնել նրան։ Նա սկսում է նաեւ այլ կերպ ընկալել մնացած կենդանիներին, բնությանն ավելի սիրով է մոտենում։
Շատ են դեպքերը, երբ այս թերապիաներից հետո ծնողները նույնպես գիտակցում են կենդանիների հետ շփման կարեւորությունը եւ կենդանի են որդեգրում տանը պահելու համար։
Ինքս շատ հազվադեպ եմ ձիավարում: Քանի որ քաշս գրեթե մոտ է այն քաշին, որը նախընտրելի է, որ չնստի ձիու վրա (Ժպտում է)։ Ես ձիերի հետ քայլելիս ներդաշնակություն եմ զգում, հոգիս խաղաղվում է:
Ձիերը հետաքրքիր հատկանիշ ունեն․․․ այսպես ձեւակերպեմ․ նրանք երբեք չեն վստահում նրանց, ումից մի անգամ արդեն հիասթափվել են։ Կարծում եմ՝ սա շատ կարեւոր դաս է, որ կարելի է սովորել ձիերից ու երբեք հետ չընդունել նրանց, ովքեր արդեն հիասթափեցրել են։
Ձիերին խնամում ենք ես եւ Արսենը Խաչատրյանը, որը մանկատան սան է եւ ինձ համար արդեն վաղուց իմ կրտսեր եղբայրը: Արսենը ձիերի հետ անասելի կապ ունի․ կարող է տեսնել ու հասկանալ նշաններ, որոնք երբեք ոչ ոք իրեն չի էլ սովորեցրել, իսկ ձիերի լեզուն շատ բարդ է հասկանալը։
Մոտ 20 տարի առաջ, երբ հայրս դեռ ողջ էր եւ աշխատում էր մանկատանը, մի օր ինձ բերեց մանկատուն։ Այդ ժամանակից դա իմ ընտանիքն է, եւ շատ ուրախ եմ, որ այսքան տարիներ հետո դեռ այս անձնակազմի հետ եմ աշխատում։
Բոլոր նրանք, ում սիրում եմ՝ իմ տան անդամները, Սիրիուսը (Սիրիուսը նրա շունն է), ընկերներս, կամավորները, մանկատունը։
2013 թվականից իր մյուս ընկերոջ՝ Համլետի հետ պայմանավորվում եւ ամեն ուրբաթ կամ շաբաթ սեղանի թենիս էին խաղում: Հիմա էլ, չնայած հազվադեպ, բայց երբեմն ժամանակ գտնում են խաղալու համար։ Սա իր ընտանիքն է։
Տան։
Հիմնականում իրենց սեփական տունը ունենալու մասին, այնպես ինչպես եւ մենք բոլորս։ Գիտեմ՝ շատերը ուզում են երեխաներին տեսնել խեղճ, անօգնական վիճակում, բայց ես ուրախ եմ, որ մեր թիմը արժանապատիվ երեխաների է դաստիարակել: Բացի այդ` նրանցից շատերն ունեն տարբեր մասնագիտություններ, ոմանք նաեւ օգնում են կրտսեր անձնակազմին։
Ունենք բազմաթիվ մասնագետներ, որոնք իրենց գործի վարպետներն են։ Կան կավագործության, փայտամշակման, գորգագործության, օճառագործության, երգի, պարի, երաժշտական եւ այլ խմբակներ․ այնքան շատ են, չեմ կարող բոլորը մտաբերել: Հատուկ մասնագետները՝ հոգեբաններ, լոգոպեդներ, էրգոթերապիստներ, երեխաների հետ աշխատում են խմբակներում։
Ինձ եւ բնությանը։
Միշտ։ Մարդը միշտ բնության կարիքն ունի։ Բնությունից հեռանալով` մարդը միայն կարող է կործանել, իսկ բնության մեջ՝ ստեղծել։
Հետո Նորիկը պատմեց իրենց մի քանի ձիերի մասին։ Օրինակ` Ասիֆան ամենախելացի ձիերից է։ Հայտնի է փական բացելու կարողությամբ։ Ժամերով կանգնում ու նայում է փականին՝ փորձելով հասկանալ՝ ինչպես պետք է բացի այն։ Ցավոք, նրան միշտ դա հաջողվում է։ Հետո այնպես չէ, որ նա միայն իր դուռն է բացում։ Սկզբում բացում է իրենը, հետո՝ մնացածինը։
Սպայկի հետ կգնայի։ Այս ձին յուրահատուկ ունակություններ ունի․ շատ արագ է ընկալում, ինչպես իր մայրը՝ Տայգան, որն արդեն 21 տարեկան է։ Սպայկի անունը «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի շան անունն է։ Այդպես ենք անվանել, որովհետեւ շան պես ամեն ինչ հասկանում է։
Այս հարցից հետո պարզվեց, որ նրանց թիմը նախատեսում է ձիերի ընկերակցությամբ տուրեր կազմակերպել մինչեւ Ազատի ջրամբար։ Տուրից ստացված հասույթը նույնպես կհատկացվի ձիերի խնամքին եւ ուտելիք ձեռք բերելուն։
Հիմա ընկերներիցս մեկի հետ պլանավորում ենք սեմինարներ անցկացնել հիպոթերապիայի մասին: «Փայտե ձի» նախաձեռնությունը պետք է էլ ավելի զարգացնենք, եւ գալիք տարվա արդյունքները միշտ պետք է գերազանցեն նախորդ տարվանը: Ի դեպ, կամավորների ենք փնտրում մեր ընտանիքին միանալու համար: Եթե կլինեն, թող գրեն մեր էջին, սիրով կներկայացնենք ընդունման կարգը։
Դեկտեմբերի 22-26-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծ ցուցահանդես-վաճառք է լինելու: Մեր երեխաները ներկայանալու են կավե եւ փայտե աշխատանքներով, կարող եք գալ եւ գնել, իսկ ձեր վճարած գումարով հումք եւ նոր սարքավորումներ ենք գնելու, որպեսզի խմբակները շարունակեն իրենց գործունեությունը:
Մեր տաղավարի տեղը բացատրե՞մ։ Տեսեք, համալիրի գլխավոր մուտքով մտնում եք, ուղիղ գալիս եք մինչեւ վերջ, աստիճաններով բարձրանում եք երկու հարկ վերեւ, թեքվում եք ձախ, ահա եւ մենք՝ Խարբերդի մասնագիտացված մանկատունը:
Ցուցահանդես-վաճառքին, որը «Big Christmas Market with Coca-Cola 2022» ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում է, դուք կգտնեք փայտե խաղալիքներ, կավե բաժակներ, ափսեներ, տոնածառի խաղալիքներ եւ այլ ձեռագործ իրեր, որոնք պատրաստված են այս խմբակներին հաճախող երեխաների կողմից, եւ որոնք ամանորյա հետաքրքիր նվերներ կարող են դառնալ կամ ամենօրյա օգտագործման հետաքրքիր սպասք։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի