ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բոսնիական «Ослободженье» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների որդեգրած ոչ բարեկամական գիծը անառողջ մթնոլորտ է ստեղծում եւ խոչընդոտում հանդարտ, պրոֆեսիոնալ շփում իրագործելու գործընթացը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Վաշինգտոնի հետ համագործակցության ընթացքում բազմաթիվ նյարդայնացնող հանգամանքներ են կուտակվել։ Ամերիկացիներն, ըստ Լավրովի, անհիմն պատժամիջոցներ են կիրառում, Ռուսաստանի հասցեին ապացույցներ չունեցող մեղադրանքներ առաջ քաշում, ուրիշ այլ թշնամական քայլեր ձեռնարկում: