Ըստ ամերկյան ABC News-ի՝ ԱՄՆ ծովային հետեւազորի կորպուսի հրամանատարությունն անցյալ շաբաթ 66 հետեւակայինների է հեռացրել համակարգից կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով:
Ռազմածովային ուժերի ղեկավարությունը ծովային հետեւակայինների հեռացնելը միանգամայն հիմնավորել է համարել՝ հայտարարելով, որ վարակի փոխանցման արագությունը զգալիորեն մեծացնում է ծովային հետեւակայինների եւ ծովային հետեւազորի կորպուսի ներկայացուցչության շրջանում կորոնավիրուսով հիվանդանալու վտանգը:
Ըստ հրամատարության՝ չպատվաստված զինծառայողներն առավել խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ եւ կարող են բանակում վարակի աղբյուր դառնալ, ինչն էլ իր հերթին ուղղակիորեն կարող է անդրադառնալ նաեւ երկրի մարտունակության վրա:
Ծովային հետեւազորի կորպուսի հրամանատարությունը միեւնույն ժամանակ մերժել է կրոնական հողի վրա պատվաստումից ազատվելու վերաբերյալ բոլոր խնդրանքները:
ԱՄՆ զինծառայողների շրջանում ծովային հետեւակայինների պատվաստման տոկոսն ամենացածրն է: ԱՄՆ ռազմածովային նավատորմում, ռազմաօդային ուժերում եւ ցամաքային զորքերում զինծառայողների 98 տոկոսն արդեն ստացել է պատվաստանյութի գոնե առաջին չափաքանակը: