Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուել Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին եւ Սուսաննա Գաբոյանին: Եվս երկու գրոսմայստեր՝ Տիգրան Պետրոսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը, առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով:
Վարպետների մրցաշարերին Հայաստանից մասնակցել են Շանթ Սարգսյանն ու Տիգրան Հարությունյանը։ Մրցաշարը միայն 24 ուժեղ գրոսմայստերների համար հրավերով էր։
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը դժվարացել է կանխատեսել՝ հայ շախմատիստները լավագույն եռյակում տեղ կզբաղեցնե՞ն, թե՞ ոչ, սակայն լիահույս է, որ Հայաստանի ներկայացուցիչները աշխարհի ուժեղագույն շախմատիստների տարեվերջյան ստուգատեսում հաջող հանդես կգան։
Լեհաստանում տեղի ունենալիք աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար: Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը` կայծակնային շախմատի առաջնությունները: