Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հետ մոսկովյան հանդիպման ժամանակ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը առաջարկել է՝ գերիների վիճակի մասին հավաստի տեղեկություններ իմանալու համար հնարավորության դեպքում եթե ոչ հայ, գոնե չեզոք երկրի բժիշկների խումբ ուղարկվի Բաքու:
Շուշան Դանիելյանը նշել է, որ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների՝ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ կազմակերպված հանդիպմանը առանցքայինը եղել է գերիների վերադարձի հարցը։